Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Դեղն արժե այնքան, որքան խիղճը կամ ցանկությունը

«Հայաստանի Հանրապետությունում դեղերի չափորոշիչ գներ գոյություն չունեն: Ազատ շուկայական հարաբերություններ են, և ցավոք սրտի չափորոշիչներ չկան»,- Aysor-ի հետ զրույցում նշեց ՀՀ Առողջապահության նախարարության Դեղերի տեխնոլոգիաների ապահովման, դեղագործական գործունեության կազմակերպման բաժնի պետ Մարինա Հարությունյանը:

 

Նրա խոսքով, ազատ շուկայական հարաբերությունները թույլ են տալիս դեղերի ներմուծմամբ զբաղվող ընկերություններին որոշել, թե ինչ գին սահմանեն այս կամ այն դեղորայքի համար:

 

Այսպես, նույն դեղը (ցավազկրող ազդեցությամբ) մի դեղատանն արժե 1500, մյուսում` 2200 դրամ: Այս դեղի համար ամենաէժան գինը, որ հանդիպեցինք, 1100 դրամն է, իսկ ամենաթանկը` 2250: Ազատ շուկայական հարաբերություններով պայմանավորված` դեղերի գնի տատանումների մասին դեղատներում առանձնապես չեն խոսում:Միայն էժան գներ սահմանած դեղատան տնօրենն ու աշխատակիցները զարմացան «անարխիայի» վրա, ասելով. «Մի քիչ էլ արժե ժողովրդի մասին մտածել»:

 

Այլ դեղատներից հայտնեցին, որ դա կոմերցիոն գաղտնիք է, գներն իրենք են սահմանում, իրենք էլ գիտեն` ինչպես:

 

Մ. Հարությունյանը նաև նշեց, որ նախարարությունը որոշ աշխատանքներ է տանում. հիմնական դեղերի ցանկ գոյություն ունի, որը սահմանվել է նախարարի հրամանով: Սակայն, բաժնի պետի խոսքով, այստեղ էլ ոչ թե գներն են հստակեցվել, այլ դոլարի ինֆլյացիայով պայմանավորված` 20-25 տոկոս գնաճը նվազեցվել է մինչև 16 տոկոս:

 

«Դեղերի մասին» ՀՀ օրենքում ամեն ինչի մասին դրույթ կա` բացառությամբ դեղերի գների, անգամ ասվում է, թե ինչպես պետք է դեղատներն իրականացնեն իրենց գովազդը: Իսկ քաղաքացին պետք է այդ գովազդի հիման վրա, նաև շրջելով դեղատներով, գտնի իր փնտրած որակով ու էժան դեղը:

 

Հ.Գ. Մի դեղատանն ասացին, որ իրենք ՀՀ-ում ներմուծում են ամենաորակով դեղերը, դրանք «իսկական ֆիրմային են», ուստի չպետք է զարմանալ սահմանված գների վրա:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ